14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զոհերի թիվը հասել է 72-ի /Տեսանյութ/

Իսպանիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Փրկարարական խմբերն անդադար աշխատում են անհետ կորածներին գտնելու համար:

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը խոսում է ենթակառուցվածքների «ահռելի ավերածությունների» մասին և զգուշացնում, որ որոշ տարածքներ մուտք գործելու դժվարություններ կան։

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը տուժած շրջանների բնակիչներին խոստացել էր՝ ասելով. «մենք ձեզ չենք լքի»,

բայց նախազգուշացրեց, որ այս «ավերիչ դրվագը չի ավարտվել»:

Սոցցանցերում ներբեռնված կադրերում երևում է, որ ջրհեղեղները որոշ շրջաններում քաոս են առաջացնում, կամուրջներ են տապալում և մեքենաները քարշ տալիս փողոցներով։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ