Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է Xiaomi 15 Pro-ն /Տեսանյութ/
Սմարթֆոնն ստացել է 6,73 դյույմանոց 2K OLED էկրան, թարմացման արագությունը՝ 120 Հց:
Սմարթֆոնի տեսախցիկները ներառում են երեք 50 ՄՊ մոդուլներ՝ հիմնական Light and Shadow Hunter 900, գերլայնանկյուն Samsung S5KJN1 և Sony IMX858 պերիսկոպի ոսպնյակ՝
10x խոշորացմամբ:
Սելֆիի տեսախցիկն ունի 32 ՄՊ ։
Սմարթֆոնի աշխատանքի համար պատասխանատու է նոր Snapdragon 8 Elite պրոցեսորը, որը համարվում է բջջային հեռախոսներում կիրառվող ամենահզորը,
և Xiaomi 15 շարքը առաջին սարքերն են, որոնցում կիրառվում են այս չիպերը:
6100 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ունի 90 Վտ լարային և 50 Վտ անլար լիցքավորման աջակցություն:
Xiaomi 15 Pro-ի առանձնահատկությունը սեփական արտադրության Xiaomi Networkless Function տեխնոլոգիան է,
որը բջջային ցանցի ծածկույթի բացակայության դեպքում թույլ է տալիս մինչև 3,5 կմ հեռավորության վրա հաղորդակցվել նույն սմարթֆոնից ունեցող այլ օգտատերերի հետ:
Չինաստանում Xiaomi 15 Pro-ի արժեքը կազմում է 5299 յուան (մոտ 742 դոլար):
Մանրամասները՝ կից տեսանյութում: