22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2024

Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին»:  

COP29-ը հյուրընկալող Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի. HRW

Human Rights Watch-ը և Freedom Now-ն նոր զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանում ուժեղանում են բռնաճնշումները կառավարության քննադատների և ակտիվիստների նկատմամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի։ Զեկույցում հիշատակվում է ԱՄն օրենսդիրների հայտարարությունը, որով նրանք փաստում էին՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, […]

Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը. Աննա Լորանս

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետել X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ «Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում: 2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել: Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։  

Բրնձելով

«Փաստ»-ը գրում է. Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում […]

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով.ԱՆ

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, […]

Հյուսիսային Կորեան արդյոք օգնում է Ռուսաստանին / Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահն ասում է, որ իր երկիրը և նրա դաշնակիցները պետք է զարգացնեն իրենց պատասխանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի խորացող դաշինքը: «Մենք տեսնում ենք աճող դաշինք Ռուսաստանի և այնպիսի ռեժիմների միջև, ինչպիսին Հյուսիսային Կորեան է», – ասել է Զելենսկին կիրակի երեկոյան իր տեսաուղերձում։ «Սա այլևս միայն զենք տեղափոխելու մասին չէ։ Խոսքն իրականում Հյուսիսային Կորեայից մարդկանց օկուպացիոն […]

Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետԺնևում ունեցած հանդիպման ժամանակ: Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները հավատարիմ են միասնական դիրքորոշմանը բոլոր հարցերի շուրջ և ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում։  

Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել դատավորների անկախությունը սահմանափակող հերթական նախագծի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը […]

Քանյե Ուեսթը սեքս-սկանդալի կիզակետում. ով է հերթական զոհը  /Տեսանյութ/

Քանյե Ուեսթը ամենայն հավանականությամբ ցանկացել է սեքսով զբաղվել զոքանչի հետ կնոջ՝ Բյանկա Սենսորիի աչքերի առջեւ։ Page Six-ի ստացած փաստաթղթերի համաձայն՝ Yeezy-ի հիմնադրի նախկին օգնական Լորեն Պիշոտան ահավոր մեղադրանքներ է ներկայացրել հայցում, որում նա ռեփերին մեղադրել է նաեւ թմրանյութեր խառնելու եւ սեռական բռնության մեջ։ Պիշոտան վկայակոչել է տեքստային հաղորդագրությունը 2022թ. սեպտեմբերի 28-ին Ուեսթի եւ Բյանկայի միջեւ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի