22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական օֆֆսայդը խորացնողների մասին․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական օֆֆսայդը խորացնողների մասին
Օրինակը կբերեմ ֆուտբոլային լեզվով: Կա երկու թիմ` իշխանություն և ընդդիմություն անունով, որոնցից յուրաքանչյուրը ունի հստակ նպատակ: Այս իրավիճակում կան խաղացողներ, որոնք խաղացել են երկու թիմերում, սակայն ինչ-որ պահի դուրս են եկել ու հիմա փորձում են զբաղեցնել թիմերից մեկով մյուսի տեղը: Երկուսն էլ ունեն խնդիր, քանի որ չունեն ասելիք, ռեսուրս, վստահություն և հավատ: Չնայած ոմանք հայտարարում են, որ իշխանությունից մի քանի անգամ ավել ռեսուրս ունեն: Փաստացի երկուսն էլ ընկալելի չեն: Դրան կարելի է գումարել քաղաքական մարադյորությունը, երբ ծանր ու կարևոր իրավիճակներում առաջնորդվել են բացառապես սեփական շահերից ելնելով, իսկ հնչող քննադատությանը ի պատասխան մի քանի հարց տալուց պարզապես քանդվելու են:
Նման անձինք և ուժերը, որոնք նշանդրեքի քանակի մարդ չունեն իրենց կողքին պահանջում են, որ այլոք չխառնվեն իշխանության դեմ պայքարին: Այստեղ առաջանում են հետևյալ պարզ հարցերը.
1. Եթե ՀՀԿ-ն այդքան վատն է, ապա ինչու եք աշխատել իր հետ: Ոմանք ձեզանից ակտիվ աշխատել են իշխանության գրպանում:
2. Որտեղ էիք դուք, երբ առավոտյան փողոցներ էին փակվում, մարդիկ բերման ենթարկվում
3. Որտեղ էիք, երբ ժամկետանց նռնակներ էին պայթում մեր ուղղությամբ, երբ ոստիկանությունը ջարդ էր իրականացնում, երբ լուսաձայնայիններ էին կիրառվում
4. Տարբեր երկրներում ձեր վոյաժների մասին եթե չենք խոսում, ապա դա չի նշանակում, որ պետք է գլխներիս նստեք, առավել ևս որ ոմանց ոչ մենակ գլխներին, այլ նաև գրպաններում ակտիվ նստած եք տևական ժամանակ:
5. Մեծ-մեծ խոսում եք, որ կուսակցություն ունեք, այս կամ այն թվով մարդ: Ձեր կողքը մի քանի հոգի հավաքելով պահանջում եք, որ չպայքարեն նրանք, ովքեր հազարներ են հավաքում: Մի անգամ ինքնուրույն ցույց չեք արել, մարդ չեք հավաքել ձեր շուրջ, բացի մի երկու անգամ հարցազրույց տալուց, որի մեկնաբանություններում ձեզ լավ հիշում և հիշեցնում են ձեր ով լինելը:
6. ՀՀԿ-ն ի տարբերություն ձեզ աջակցել է նրանց, ովքեր պայքարել են իշխանության դեմ, մասնակցել ցույցերի, եղել քաղաքական առաջնագծում ու երբեք վերմակը իր վրա չի քաշել:
7. Տարին 24 ժամ ցույցեր չեն եղել: Ինչու մի անգամ ինքներդ ձեզանով բան չնախաձեռնեցիք:
Մի քանի բառով, դուք քաղաքական մարադյորներ եք, որոնք ուրիշի դժբախտության, մահվան, տեղահանման և վիշտի հետևանքով փորձում են երևալ դաշտում: Ձեզ պետություն չէ, անգամ ինքնագլոր 5 րոպեով վստահել չի կարելի: Շարունակեք մնալ օֆֆսայդում, այնտեղից ձեզ ոչ մեկ այլևս չի հանի, անգամ ձեր թեզերին հավատացող փող տվող արտասահմանցի հարուստները: Կարծում եմ հասկացաք..․» :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ