Օրեր առաջ Euromedia24.com–ի թղթակիցը Գյումրիից Երևան ուղևորվող երկու ավտոբուս էր տեսանկարահանել, որոնք չինական արտադրության էին և ունեին թուրքական պետհամարանիշ։ Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով տեղյակ չէր, թե արդյոք ավտոբուսները Երևանի համար են, խոստացավ ճշտել և զանգահարել, սակայն այդպես էլ հեռախոսազանգը տեղի չունեցավ։ Այսօր ևս կապ հաստատեցինք Կոստանյանի հետ, ով մեր հարցին […]
Նախկին ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին»:
Human Rights Watch-ը և Freedom Now-ն նոր զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանում ուժեղանում են բռնաճնշումները կառավարության քննադատների և ակտիվիստների նկատմամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի։ Զեկույցում հիշատակվում է ԱՄն օրենսդիրների հայտարարությունը, որով նրանք փաստում էին՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, […]
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետել X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ «Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում: 2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել: Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։
«Փաստ»-ը գրում է. Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում […]
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, […]
Ուկրաինայի նախագահն ասում է, որ իր երկիրը և նրա դաշնակիցները պետք է զարգացնեն իրենց պատասխանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի խորացող դաշինքը: «Մենք տեսնում ենք աճող դաշինք Ռուսաստանի և այնպիսի ռեժիմների միջև, ինչպիսին Հյուսիսային Կորեան է», – ասել է Զելենսկին կիրակի երեկոյան իր տեսաուղերձում։ «Սա այլևս միայն զենք տեղափոխելու մասին չէ։ Խոսքն իրականում Հյուսիսային Կորեայից մարդկանց օկուպացիոն […]