16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարտական գործողությունների վարման մեթոդները, ձևերը, մարտավարությունը պարբերաբար փոփոխության են ենթակա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ինչպես աշխարհում կատարվող գրեթե ամեն բան, այնպես էլ մարտական գործողությունների վարման մեթոդները, ձևերը, մարտավարությունը պարբերաբար փոփոխության են ենթակա:
Վերոնշյալը վերաբերվում է և´ պաշտպանական, և´ հակահարձակվողական, և´ հարձակվողական գործողություններին:
Նույն երկիրն այսօր և, պայմանական, 10 տարի առաջ, լրիվ այլ ձևով է մարտը վարում` զորատեսակների կիրառումից մինչև հատուկ գործողություններ կամ օպերացիաներ:
ԱԹՍ-ները, հեռահար ճշգրիտ/գերճշգրիտ համակարգերը, մոբիլությունը, պաշտպանական նոր կառույցներն ու ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում:
Ցավոք, վերջին 4 տարիներին, Հայաստանն ու Արցախը տարբեր մասշտաբի մարտական գործողությունների մեջ են ներքաշվել, որի դետալային վերլուծությունը հուշում է, թե մեր դեպքում ինչ նոր առաջնահերթություններ կան, մարտի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա, որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը և ինչ պրակտիվ փոփոխությունների պետք է գնալ:
Առանց այս առանձնահատկությունների հաշվի առնման, ցաքուցրիվ, հատվածական, կիսատ-պռատ փոփոխությունները ոչ միայն մեզ ոչինչ չեն տալիս, այլ եթե նույնիսկ ռազմական բյուջեն ամեն տարի 10-15%-ով էլ ավելացվի, որևէ լուրջ խնդիր չի լուծվելու»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ