26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2024

Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Արցախցիների դեմ իշխանության, դրանց արբանյակների գործողությունները վաղուց անցել են բարոյականության սահմանները: Հային ու հայրենիքը դավաճանած անձինք որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղավորում կամ աշխատանք ենք տալիս: Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում: Նույնն է, […]

Պաշարել են հիվանդանոցները, հիվանդները մահանում են /Տեսանյութ/

Գազայի հյուսիսային Ջաբալիա շրջանի վերջին երկու գործող հիվանդանոցները շարունակում են մնալ մի քանի օր տևող պաշարման տակ, քանի որ Իսրայելի բանակը թիրախավորում է առողջապահական կարևոր հաստատությունները հրետանու և փոքր զենքերի կրակոցներով: Ալ-Աքսա հիվանդանոցի բժիշկ- տնօրենը հայտնել է, որ գեներատորների համար վառելիք չկա, և առանց էլեկտրականության «բոլոր հիվանդները կդատապարտվեն մահվան»: Իսրայելական տանկերն ու զորքերը առաջ են […]

Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան

Մոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: Այդ մասին հայտարարել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը: «Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը, համախմվելու Սրբազանի շուրջ` սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաեւ […]

Փոքրիկ հրաշամանուկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Գանացի փոքրիկի մայրը, BBC-ին պատմել է իր  որդու նկարչական ​​ունակությունների մասին և հույս հայտնել, որ ապագայում նա կփոթորկի արվեստի աշխարհը: Նրա որդին պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ տղա նկարիչը: Էյս-Լիամ Նանա Սեմ Անկրան հասել է անհավանական ռեկորդին ընդամենը 1 տարեկան 152 օրական հասակում։ «Նա արդեն գիտի, թե ինչ գույներ են լրացնում միմյանց»,- ասել է նրա […]

ԱՄՆ-ն հայտարարում է «Վրացական երազանքի» քաղաքական գործիչների նկատմամբ մուտքի արգելք սահմանելու մասին/Տեսանյութ/

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վերանայում է Վրաստանի հետ իր երկկողմ համագործակցությունը «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրենքի պատճառով, որը շաբաթներ շարունակ զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել մայրաքաղաք Թբիլիսիում: Հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում այն ​​անձանց համար, ովքեր պատասխանատու են «Վրաստանում ժողովրդավարությունը քայքայելու համար»: Պաշտոնյաների անուններ չեն նշվում, սակայն […]

Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, […]

Քաղաքական իշխանությունները ԲԴԽ-ին զայրույթի նոտա են հղել․ սլաքներն ուղղված են Կարեն Անդրեասյանին.. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները զայրույթի նոտա են ուղղել ԲԴԽ ղեկավար կազմի վրա։ Մասնավորապես՝ քաղաքական իշխանությունները հասկացրել են, թե ինչպես ստացվեց, որ պատգամավոր Լևոն Քոչարյանի ընկեր, հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին, իշխանությունը զավթելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվում, ու դատարանը ազատ է արձակում նրան: Ավելին՝ ինչպես կարող են Նիկոլ Փաշինյանի մասին վատ […]

Սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-28-ին առանձին շրջաններում է սպասվում կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-28-ին նույնքանով կբարձրանա։ Երևան քաղաքում ևս մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը  սպասվում է անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում […]

Իշխանությունը անցնում է հակահարձակման. Փաստ

Թերթի ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան հակակշռել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը: Բանն այն է, որ նրանք ևս հիանալի հասկանում են, որ ցանկացած պահի կարող է իրավիճակն այնպես «պայթել», որ ընդամենը «մի գիշերվա մեջ» ամբողջապես կորցնեն իշխանությունը: Իսկ օրավուր հարստացող ու այդ հարստության և իրենց կարգավիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի