07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քաղաքական իշխանությունները ԲԴԽ-ին զայրույթի նոտա են հղել․ սլաքներն ուղղված են Կարեն Անդրեասյանին.. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները զայրույթի նոտա են ուղղել ԲԴԽ ղեկավար կազմի վրա։ Մասնավորապես՝ քաղաքական իշխանությունները հասկացրել են, թե ինչպես ստացվեց, որ պատգամավոր Լևոն Քոչարյանի ընկեր, հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին, իշխանությունը զավթելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվում, ու դատարանը ազատ է արձակում նրան:

Ավելին՝ ինչպես կարող են Նիկոլ Փաշինյանի մասին վատ արտահայտություններ հնչեցրած Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանքից ազատ արձակել։

Այսինքն՝ կայացվել են որոշումներ, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին չեն համապատասխանում, որոնք պետք է ունենան կոնկրետ հետևանքներ:

Իհարկե, զայրույթի սլաքները ուղղված են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, թե ինչ հետեւանք կունենա նրա համար, ցույց կտան զարգացումները»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ