20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2024

Եղանակը կտրուկ կտաքանա

Երևան քաղաքում` Փետրվարի 78-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Պայթյուն. կա զոհ

Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պ արզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական […]

Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց քաջ նահատակների հիշատակը

Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց քաջ նահատակների հիշատակը։ Հինգերորդ դարում, նկարագրելով Ս. Վարդանանց նահատակների անկոտրում ոգին և աներկբա քաջությունը, Ս. Եղիշեն գրում է. «Աստծո սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես անմարմին զորքերը հրեշտակների»։ Արդարև, Աստծո սերը ամենազորավոր իրականությունն է այս աշխարհում, ինչպես և հանդերձյալում։ […]

ԱԹՍ-ի հարվածից սպանվել է հրամանատարը. /Տեսանյութ/

Բաղդադում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորման բարձրաստիճան հրամանատարը: Քաթայբ Հեզբոլլահի առաջնորդը և նրա երկու թիկնապահները մեքենայում են եղել, երբ այն հարձակման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաքի արևելքում: Նրանք երեքն էլ մահացել են։ Պենտագոնը հայտարարել է, որ հրամանատարը պատասխանատու է տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա հարձակումներ կազմակերպելու համար: Չորեքշաբթի գիշերը […]

Հետո սարքելու եք 500: Ժողովրդի հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է /Տեսանյութ/

«Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը, ինչպե՞ս կարող էր թանկանալ, իսկ հիմա մենք շատ լավ տրանսպորտ ենք բերել։ Պետք է այն թանկանա, քանի որ դուք օգտվում եք շատ լավ տրանսպորտային միջոցներից»,-ասում է դերասան Լալա Մնացականյանը, որն ակտիվորեն ներգրավված էր […]

Ալիևը վերընտրվեց: Լավ, բա հետո՞

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով, Ադրբեջանում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները տարբերվում էին նախորդներից։ «Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞ Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։ Հաշվի առնելով […]

Վիվառոյի Վիգենի պատասխանից հետո Փաշինյանը «չի դիմացել» : Ինչու են նվաստացնում Ալեն Սիմոնյանին. oragir.news

Մի քանի օր առաջ պետական համակարգը սկսեց ջղագրգիռ քայլեր կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Նախ՝ կալանավորվեց նրա հարսը՝ եղբոր կինը, ապա եթերազրկվեց նրա ու նրա ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը։ Ակնհայտ է, որ այս ամենն արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Համացանցում տարբեր վարկածներ շրջանառվեցին, որոնցից ամենատարածվածը իբր հեղաշրջման նախապատրաստությունն էր, որը իբր կազմակերպում […]

Գերագույն գլխավոր հողավաճառ դավաճանը երեկ ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց ու փորձեց կոծկել իր դավաճանությունը. քաղաքագետ

Գերագույն գլխավոր հողավաճառ դավաճանը երեկ ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց ու փորձեց կոծկել իր դավաճանությունը, այս անգամ հղում կատարելով «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը: «Խոսքը վերաբերում է խաղաղության համաձայնագրում տեղ գտած մեկ հոդվածին, որի համաձայն՝ «կողմերը չեն կարողանալու իրենց ներքին օրենքներին հղում կատարելով վիճարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
ՀունվարիՄարտի