25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկած զինադադարի պայմանները. /Տեսանյութ//

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի առաջարկած հրադադարի պայմանները՝ ասելով, որ Գազայում «լիակատար հաղթանակը» հնարավոր է մի քանի ամսից։ Նա ելույթ էր ունենում այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը մի շարք պահանջներ ներկայացրեց՝ ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի առաջարկին: Նեթանյահուն ասել է, որ խմբի հետ բանակցությունները «ոչ մի տեղ չեն տանում» և դրանց պայմանները բնութագրել […]

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են ապօրինի զինամթերք ու թմրանյութ /Տեսանյութ/

Գեղարքունիքի պարեկները հունվարի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած մեքենայով ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ տղամարդու` կանեփն ինքն էր քաղել ու պատրաստել թմրամիջոց` անձամբ օգտագործելու համար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ […]

Ալիևը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների ավելի քան 90 տոկոսը. /Տեսանյութ/

Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի exit-poll-ի արդյունքներով Ալիևը հավաքում է ձայների 92,4 տոկոսը, իսկ Oracle Advisory Group կազմակերպության ուսումնասիրության համաձայն Ալիևը ստացել է ձայների 93,9%-ը։ Ադրբեջանի ԿԸՀ-ն ձայների հաշվարկի նախնական տվյալներ չի հրապարակում։ Ըստ հանձնաժողովի՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։ Ընտրատեղամասերը փակվել են ժամը […]

Գլոբալ տաքացումը շարունակվում է /Տեսանյութ/

Համաձայն ԵՄ կլիմայական ծառայության տվյալների՝ գլոբալ տաքացումն առաջին անգամ մեկ տարվա ընթացքում գերազանցել է 1,5C-ը: Համաշխարհային առաջնորդները 2015-ին խոստացել են փորձել սահմանափակել ջերմաստիճանի երկարաժամկետ բարձրացումը մինչև 1,5C, ինչը համարվում է կարևոր՝ օգնելու խուսափել առավել վնասակար ազդեցություններից: Այս առաջին մեկ տարվա խախտումը չի խախտում այդ ուղենիշային «Փարիզյան համաձայնագիրը», բայց այն ավելի է մոտեցնում վտանգներին երկարաժամկետ հեռանկարում: […]

Ո՞ւմ անուն-ազգանունն էր ուզում իմանալ Փաշինյանը. Փաստ

Հենց մի քիչ «նեղն են ընկնում», Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակից մյուս՝ ավելի փոքր տրամաչափի «նիկոլփաշինյանները» հանկարծ հիշում են, որ ոչ միայն ժողովուրդ կա, այլև՝ որ «ժողովուրդն է իրենց ընտրել»: Մի կարկառուն քպական էլ, իր կարծիքով զիլ սրամտություն անելով, ընդդիմադիր պատգամավորներից մեկին «դիտողություն» էր անում, թե՝ «ձեզ համար անսովոր է, որ ընտրված վարչապետն է պատասխանում…»: […]

Տեղումներ չեն լինի.

ՀայաստանիՀանրապետության տարածքում փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում ևս փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում փետրվարի 8–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8…+10 աստիճան։

6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանություններն ափսոսում են ազգագրական համույթին տրված 2 մլն դրամը . Հրապարակ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարած պատերազմը կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին շարունակվում է, թիրախում պարբերաբար հայտնվում են բուհերը, դպրոցները, թատրոնները, անգամ երգ ու պարի համույթները։ Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի և համույթից պահանջում է 2 մլն 283 հազար դրամ, գրում է «Հրապարակ»-ը։ Ըստ աղբյուրի, խոսքը 2015 թվականին […]

Ինչ է կատարվում Վարդենիսում: Բնակիչները պատասխան են պահանջում. Հրապարակ

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ փակվում է Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը, գրում է «Հրապարակը»: Կայքի տեղեկություններով, վարդենիսցիները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, արդեն մի քանի օր է ստորագրահավաք են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում […]

Տարին «չսկսած» ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար. Ժողովուրդ

Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։ Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
ՀունվարիՄարտի