25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարին «չսկսած» ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար. Ժողովուրդ

Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։ Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել է պայմանագիր «ՋԻ ԸՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենն է ոմն Արայիկ Ստեփանյան։ Պայմանագրով փոխվելու եւ կապիտալ վերանորոգվելու են ԱԺ մեքենաների շարժիչներից մինչեւ սրահ բոլոր դետալները։ Պայմանագրով մատուցվելու է 416 անուն ծառայություն։

Նախատեսված պայմաններից են, որ սպասարկման մեքենաների թիվը միանգամից կարող է լինել 3-ը, որոնց պետք է պահել տանիքածածկ եւ հսկվող տարածքում։ Պայմանագրով նախատեսված է նաև, որպես սպասարկող ընկերություն, ունենալ դեֆորմացված թափքի ուղղման ստենդ, զոդման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ այլումինի եւ չուգունի, ներկման, չորացման եւ հարդարման ժամանակակից միջոցներ։

Ըստ պայմանագրի՝ բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն Երեւան քաղաքի վարչական շրջանում սպասարկման արագությունն ապահովելու նպատակով։ Ծառայություններ իրականացնելու համար պահանջվում է նվազագույնը 2 ավտոփականագործ, 2 շարժիչագործ, 1 ավտոէլեկտրիկ, 1 անվաբացքի ուղղման մասնագետ, 2 թիթեղագործ-ներկարար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ