23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերագույն գլխավոր հողավաճառ դավաճանը երեկ ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց ու փորձեց կոծկել իր դավաճանությունը. քաղաքագետ

Գերագույն գլխավոր հողավաճառ դավաճանը երեկ ԱԺ-ում կրկին ակնհայտորեն ստեց ու փորձեց կոծկել իր դավաճանությունը, այս անգամ հղում կատարելով «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

«Խոսքը վերաբերում է խաղաղության համաձայնագրում տեղ գտած մեկ հոդվածին, որի համաձայն՝ «կողմերը չեն կարողանալու իրենց ներքին օրենքներին հղում կատարելով վիճարկել համաձայնագրի վավերականությունը»:
Ըստ նիկոլի և նրա միջազգային օրենքի «խորհրդական», ՀՀ Սահմանադրության բռնաբարման գլխավոր մեղսակից վլադիմիր վարդանյանի դա Վիեննայի միջազգային կոնվենցիայի կետ է և նույնությամբ ներառվել է համաձայնագրում, ինչը բացարձակ սուտ է:
Խոսքը վերաբերում է «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ի 46-րդ կետին:
հիշյալ կոնվենցիայի 46-րդ կետն ընդգծում է, որ որևէ պետություն չի կարող իր ներպետական օրենքներին հղում կատարելով վիճարկել իր ստորագրած համաձայնագրի վավերականությունը ԲԱՑԱՌՈւԹՅԱՄԲ ԵԹԵ ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՈւՄ Է ՆԵՐՔԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՕՐԵՆՔԻՆ ԵՎ ԽԱԽՏՈւՄԸ ՏԵՂԻ Է ՈւՆԵՑԵԼ ԱԿՆՀԱՅՏ ԿԵՐՊՈՎ:
Կարծում եմ հստակ է, որ կոնվենցիայի այդ կետի բացառության բաժինը վերաբերում է երկրի Սահմանադրությանը, որից ավելի կարևոր ու հիմնական օրենք անկարելի է պատկերացնել:
Ամփոփելով կարելի է նշել.

Ա. Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 46-րդ կետը չի վերաբերում Սահմանադրության խախտմամբ ստորագրված համաձայնագրին (նիկոլ-ալիև զույգի հեղինակած Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի փաստաթղթին):
Բ. Առանձին հոդվածով խաղաղության համաձայնագրում նման նշում կատարելով նիկոլ-ալիև զույգը փակում են երկրորդ կապիտուլյացիան որևէ կերպով՝ նույնիսկ ՍԴ-ում, վիճարկելու հնարավոր բոլոր ուղիները:
Հ.Գ. «Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիա»-ի անգլերեն և հայերեն հղումները ներքևում»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ