27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2023

Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչո՞ւ «Պատիվ ունեմ»-ը առաջադրեց, սակայն չքվեարկեց Մանվել Բադալյանի օգտին

Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 84 կողմ, 0 դեմ: Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորներից 84-ը: ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվել էր ընդդիմության քվոտայով: Մանվել […]

Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել: Հատկապես բանակի ու սպառազինության բլոկով դաշտ են նետվում թեմաներ, որոնք քաղաքական և բարոյական իրավունքն էլ չունեն և հաճախ դրանք հնչեցնում են անձինք, ովքեր զինվորական համազգեստ միայն հեռուստացույցով են տեսել: Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հասնող զենք, […]

Փոփոխություններ առաջարկ զենքի մասին օրենքում

Ազգային ժողովում դեկտեմբերի 8-ին մի շարք փոփոխություններ են առաջարկվել 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է զենք ունենալուն եւ դրա կիրառման կանոնները փոքր-ինչ պարզեցնելուն, փոխանցում է aliqmedia-ն: ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ նշել է, որ ուժի մեջ են մտնում զենք ունենալու իրավունքի հայտնի սահմանափակումները (հոգեբանական անհավասարակշիռ […]

Ո՞վ է թույլ տվել: Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում . Փաստ

Մինչ Ադրբեջանը առիթներ է փնտրում տարբեր հարթակներում հարձակումներ գործելու Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ պատճառ բռնելով դրանց՝ իբր բացասական ազդեցությունը տարածաշրջանի բնության վրա, իսկ իրականում նպատակ ունենալով հարվածել մեր երկրի տնտեսությանը, որի մեջ առանցքային դեր ունի հանքարդյունաբերությունը, այս արշավի «ջրաղացին ջուր են լցնում» նաև մեր բնապահպանական որոշ կառույցներ: Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, […]

Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե . Հրապարակ

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պաշտոնանկությունը հատկապես ծանր են տարել մարզի տարբեր մասնագիտական ու սոցիալական խմբերը, օրինակ՝ տարեցները, թարգմանիչները, գրադարանավարները, ՏԻՄ եւ սոցիալական աշխատողները, ուսուցիչները, մարզի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, երիտասարդները, դատախազության աշխատողները, բուժաշխատողները, երեխաներն ու երեխաների իրավունքների պաշտպանները, մայրերը, կանայք եւ այլք։ Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր […]

Ճապոնիայում ափ են նետվել հարյուր հազարավոր ձկներ /Տեսանյութ/

Ճապոնիայում հարյուր հազարավոր ձկներ ափ են նետվել: Սակայն կատարվածի պատճառներն անհայտ են՝ շարքային քաղաքացիները որպես պատճառ նշում են «Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ջրի վերջին բացթողումը, գիտնականները՝ բնական գործընթացները, ջերմաստիճանի փոփոխություններն ու միգրացիան։ Վերցվել են փորձանմուշներ ջրից, ուտելիքի մնացորդներից, շրջակա միջավայրից: Մասնագետների դիտարկմամբ՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ընկած հատվածում ճառագայթման մակարդակը եղել է նորմայի սահմաններում: News.ru-ի տվյալներով՝ […]

Վտանգավոր է. ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են Խաղաղության պայմանագրի առաջարկներին

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանն ԱԳՆ-ում ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ առաջարկներին, ինչն ամրապնդել է նրանց մտավախությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների […]

Կորսված հայրենիք, զոհեր, անորոշ ապագա, ցեղասպանության վտանգ, բայց՝ խրախճանքի անհագուրդ ցանկություն: Ժողովուրդ ջան, կախարդանքի տա՞կ եք

Տանը երեխա ունենք, դրա համար թեթև կնշենք նոր տարին… Զարմանալու չի, որ էլ զարմանալու չի: Կորսված հայրենիք, անթիվ զոհեր, անորոշ ապագա, հայրենազրկման վտանգ, նոր ցեղասպանության վտանգ, բայց՝ խրախճանք ունենալու անհագուրդ ցանկություն: Ժողովուրդ ջան, կախարդանքի տա՞կ եք, ի՞նչ է կատարվում, ո՞ւր եք… գրում է Տեր Եզնիկ քահանան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի