23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վտանգավոր է. ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են Խաղաղության պայմանագրի առաջարկներին

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանն ԱԳՆ-ում ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ առաջարկներին, ինչն ամրապնդել է նրանց մտավախությունները։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:

Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ:

Քրիստինե Վարդանյան,
Աննա Գրիգորյան,
Գեղամ Մանուկյան»,- ասված է պատգամավորների հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ