25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ «Պատիվ ունեմ»-ը առաջադրեց, սակայն չքվեարկեց Մանվել Բադալյանի օգտին

Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 84 կողմ, 0 դեմ:

Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորներից 84-ը:
ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվել էր ընդդիմության քվոտայով: Մանվել Բադալյանի թեկնածությունը թեև առաջադրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, սակայն ավելի ուշ «Պատի ունեմ»-ի պատգամավորները որոշեցին չմասնակցել քվեարկությանը: Ո՞րն էր պատճառը, ի՞նչ է տեղի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը այսպես մեկնաբանեց իրենց որոշման կտրուկ փոփոխությունը.

«Այո, մենք միացել էինք Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը, սակայն ԱԺ լիագումար նիստում հարց ու պատասխանի ժամանակ պարոն Բադալյանի հնչեցրած որոշ մտքեր մեզ համար նորություն էին և անընդունելի, ուստի որոշեցինք քվեարկությանը չմասնակցելով հայտնել մեր դիրքորոշումը»,-ասաց նա՝ չմասնավորեցնելով՝ հատկապես ելույթի որ մասն է եղել անընդունելի:

Արմինե Վարդանյան

168.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ