08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2023

Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ուղերձը միջազգային հանրությանը

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, […]

Օդային ռմբակոծություն է սկսվել

Այսօր Կիևում պայթյուններ են որոտացել և օդային ռմբակոծության տագնապ է հայտարարվել: Ղրիմի շրջանից 18 անօդաչու թռչող սարքեր են գրոհել Կիևի վրա: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ ՀՕՊ աշխատանքների արդյունքում ենթադրաբար բեկորներ են ընկել Դառնիցկի և Գոլոսեևսկի շրջաններում։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է չորս վիրավորի մասին՝ «Հակառակորդի հրթիռային հարձակման հետևանքով 4 մեծահասակներ վիրավորվել են Դառնիցկի շրջանում։ Բժիշկները նրանց տեղում […]

Հայերը Ղարաբաղ վերադառնալու համար պետք է պահպանեն որոշակի կանոններ. Ալիեւ

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի […]

Գերիների ազատ արձակման ու արտահերթ ընտրության պատճառները. ո՞րն է Ալիեւի նպատակը /Տեսանյութ/

Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ մի բան տեղի ունեցավ: Երկրների ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Երկու պետությունների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը վերահաստատելուց բացի, Երևանն ու Բաքուն հայտարարեցին գերիների փոխանակման մասին: Սա դեռ «Բոլորը բոլորի դիմաց» չէ, սկզբունք, որին Հայաստանը կողմ է, […]

Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում […]

Հաջորդ Nissan Qashqai-ը կլինի բացառապես էլեկտրական մեքենա /Տեսանյութ/

Autocar-ի տվյալներով՝ Nissan-ը կստեղծի Qashqai էլեկտրական մեքենա, ընդ որում, այն հաճախորդի համար կարժենա ներկայիս այրման շարժիչով տարբերակի չափ: Հաջորդ սերնդի Nissan Qashqai էլեկտրական մեքենան նախագծվելու և կառուցվելու է Մեծ Բրիտանիայում: Նոր մոդելը մշակվելու է Nissan-ի բրիտանական դիզայներական ստուդիայում՝ Լոնդոնում և ոգեշնչված կլինի Hyper Urban կոնցեպտից, որը վերջերս ցուցադրվել է Տոկիոյի ավտոսրահում։ Nissan-ը ներկայումս առաջարկում է […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 11–ի ցերեկը կլինի 7-9 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի