20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Օդային ռմբակոծություն է սկսվել

Այսօր Կիևում պայթյուններ են որոտացել և օդային ռմբակոծության տագնապ է հայտարարվել:

Ղրիմի շրջանից 18 անօդաչու թռչող սարքեր են գրոհել Կիևի վրա:

ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ ՀՕՊ աշխատանքների արդյունքում ենթադրաբար բեկորներ են ընկել Դառնիցկի և Գոլոսեևսկի շրջաններում։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է չորս վիրավորի մասին՝

«Հակառակորդի հրթիռային հարձակման հետևանքով 4 մեծահասակներ վիրավորվել են Դառնիցկի շրջանում։

Բժիշկները նրանց տեղում օգնություն են ցուցաբերել»:

Նրա խոսքով՝ հրթիռի բեկոր է հայտնաբերվել նաեւ Դառնիցկի թաղամասի պահեստի խանութի տարածքում։

Շենքում հրդեհ կամ վնաս չի եղել։

Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ այսօր առավոտյան ժամը մոտավորապես չորսին ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կիևի շրջանին։

Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ութ օդային թիրախ, որոնք բալիստիկ հետագծով թռչում էին դեպի մայրաքաղաք։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ