20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցել երիտասարդական լուռ երթ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի երիտասարդներ, Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին: Ցավոք Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում […]

Ուժայինները անելանելի վիճակում են. Ժողովուրդ

Ուժային կառույցները հայտնվել են անելանելի վիճակում Արցախում 44-օրյա պատերազմի առթիվ հարուցված, ինչպես նաեւ Արցախում բենզինի պայթյունի եւ այլ քրեական վարույթներով։ Բանն այն է, որ երբ հրապարակային անդրադառնում են այս դեպքերին, հակառակորդը միջազգային կառույցներում շահարկում է այն հարցը, թե ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած դեպքերի հետ, որ քննություն իրականացնի

Ով կփոխարինի Մաթեւոս Ասատրյանին. Հրապարակ

Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի եւ ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ […]

Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամով շինություն է վերանորոգում. Հրապարակ

Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամ է հատկացրել Երեւանի կենտրոնում՝ Խանջյան փողոց 43 շենքի թիվ 17 հասցեում գտնվող շինության վերանորոգման համար։ Կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրին ծանոթանալով կարելի է ենթադրել, որ կապիտալ վերանորոգում է տեղի ունենում։ Տվյալ շինության մասին հայտնի է, որ այն նախկինում եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ապա 2022 թվականին՝ կառավարության որոշմամբ, ՊՆ-ից […]

Ակտիվ հեղափոխականը եկավ «ՎԱԶ 24»-ով, գնում է BMW 4 coupe-ով. Ժողովուրդ

Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել եւ տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս: Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ […]

Փաշինյանի սիրելին դառնալով մեծ հարստություն է կուտակել. մեքենայի համարանիշները 3 մլն դրամից ավելի արժեն. Ժողովուրդ

ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2022 թվականին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ունեցվածք դիզելով, նոր մեքենաներ է ձեռք բերել։ Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար […]

Անտուն ՔՊ-ականները տան տեր են դարձել: Իշխանավորների կանայք եւ ամուսինները հեղափոխությունից հետո. Ժողովուրդ

Կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Այժմ ներկայացնում ենք ցանկ, թե ՔՊ-ականների կանայք եւ ամուսինները որտեղ են տեղավորվել աշխատանքի հեղափոխությունից հետո։ Էդուարդ Աղաջանյանի կինը՝ Վիկտորյա Այդինյանը, զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։ Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է խմբագրի […]

Հայոց ցեղասպանության հետևանքները` երևանյան հիվանդության տեսքով

Պարբերական հիվանդությունը, կամ ինչպես այն Հայաստանում առավել հատնի է՝ «երևանյան հիվանդությունը», ժամանակակից բժշկագիտության մեջ ամենահանելուկային և ամենաառեղծվածային հիվանդություններից մեկն է համարվում։ Թեև այս հիվանդության մասին խոսվում է դեռևս վաղ ժամանակներից, սակայն հիվանդության ամբողջական նկարագիրը պարզ է դարձել ավելի ուշ։  Ըստ որոշ վարկածների՝ պարբերական հիվանդությունը տարածված է ցեղասպանությունը վերապրածների սերունդների շրջանում։ Այն, որ  երևանյան հիվանդությունը հայերի շրջանում […]

Մթերքներ, որոնք կօգնեն գլխացավի դեպքում

Եթե տանջվում եք գլխացավերից, սակայն չեք ցանկանում դիմել ցավազրկող հաբերին, պետք է իմանաք, որ որոշ մթերքներ օգնում են թեթեւացնել գլխացավը։ Ահա դրանք։ Խորոված կարտոֆիլ Կօգնի, եթե գլխացավը պայմանավորված է խումհարով։ Եթե նախօրեին ալկոհոլ եք օգտագործել եւ տանջվում եք գլխացավից, տապակած կարտոֆիլ կերեք։ Սուրճ Սուրճը գլխացավի դեմ պայքարի ավանդական մեթոդներից է։ Եթե գլխացավը անոթների լայնացման հետեւանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի