02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և վիտամիններով հարուստ է

Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և բազում վիտամիններով հարուստ է: Ինչպես առողջ սնունդը օգտակար է մարմնին փոքր չափաբաժիններով, այնպես էլ Աստծու խոսքը հոգուն`փոքր չափաբաժիններով, որ հեշտ ընկալվի ու մարսվի: Որպեսզի նրանում եղած բուժիչ վիտամինները անցնեն մեր արյան մեջ ու բուժեն ամեն տեսակ հիվանդությունը: Առավել բուժիչ է`«հպարտություն» կոչված ձեռքբերովի հիվանդության համար:

Հրաշալի միջոց է նախանձի,բարկության, ծուլության և այլ հիվանդությունների դեմ: Այս բուժումը կա երկու հազար տարուց ավելի, ուղղակի այն նշանակումով չէ, անհատական փնտրտուքի միջոցով կարելի է գտնել, հավատով բախել Բժշկի դուռը և հույսով սպասել Փրկիչ Բժշկի օգնությանը:
Բավական է գտնես Բժշկին և Նա քո բոլոր ցավերը Իր վրա կվերցնի` Իր խոստման համաձայն, թե` «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ»։

Որից հետո, Նա առաջարկում է մեզ Իր Լուծը` որով մենք կկարողանանք մեր բեռները հեշտությամբ տանել, առանց տրտնջալու և ծանրություն զգալու, դարձյալ Իր խոստման համաձայն. որն ասում է. «Իմ լուծը ձեր վրայ վերցրեք եւ սովորեցեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։

Աղոթքս է, որ ամեն «հիվանդ» որը դեռ չի գտել, այսօր գտնի իր Փրկիչ բժշկին, որովհետև Աստված հավիտենական է, իսկ մենք ընդամենը մի քանի տասնյակ տարիներ ենք ապրում, այն էլ ցավերի ու հոգսերի մեջ մեր անգիտության պատճառով:

Տեր Արմեն Մելքոնյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ