Կարտոֆիլի հյութի 10 օգտակար հատկությունները
Կարտոֆիլի հյութը հին և շատ լավ ժողովրդական միջոց է:
Հում կարտոֆիլի հյութը մտնում է ամենալավ դեղերի ցուցակի մեջ: Այս միջոցը օգտագործվել է հին ժամանակներից, այն հասանելի է բոլորին, իսկ կարտոֆիլի հյութի օգտակար հատկությունների մասին նույնիսկ խոսք չկա:
1. Կարտոֆիլի հյութը բարձրացնում է դիմադրողականությունը
Կարտոֆիլի հյութի մեջ պարունակվում է վիտամին C, որն էլ նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը: Իմունային համակարգի բարձրացման համար օրական մեկ բաժակ կարտոֆիլի հյութը բավական է:
2. Արագացնում է մազերի աճը
Գեղեցիկ մազերի գաղտնիքը բացահայտված է: Մի քանի մեծ կարտոֆիլից ստացված հյութը քսեք մազերին և մերսեք գլխի մաշկը այդ հյութով: 20 րոպեից լվացեք մազերը: Այս դիմակը արեք շաբաթեկան 2 անգամ և արդյունքը երկար սպասել չի տա:
3. Շատ լավ խոնավեցնում է մաշկը
Կարտոֆիլի թարմ քամած հյութը շատ լավ խոնավեցնում է մաշկը: Կարտոֆիլից ստացված հյութը բամբակյա սկավառակի օգնությամբ քսեք չոր մաշկին և կտեսնեք, թե ինչպես է այն փափկում:
4. Հանում է մեջքի և հոդային ցավերը
Այս պտուղի հյութը շատ լավ հակաբորբոքային միջոց է: Այն օգտագործում են նաև արտրիտի բուժման համար:
5. Լավացնում է սրտի աշխատանքը
Կարտոֆիլի հյութը շատ լավ է սրտի առողջության համար, քանի որ այն օրգանիզմից դուրս է հանում խոլեստերինը:
6. Լավ միջոց է երեսի խնամքի համար
Ձեզ ենք առաջարկում ունիվերսալ դիմակ՝ կարտոֆիլի հյութը քսեք երեսին և պարանոցի հատվածին: 30 րոպեից դիմակը մնացորդները հեռացրեք գոլ կաթի մեջ թրջած բամբակյա սկավառակների օգնությամբ: Լվացվեք գոլ ջրով այնուհետև եռացրած, բայց սառը ջրով:
7. Լավ միջոց է գաստրիտի բուժման համար
Այրոցն ու գաստրիտը բուժում են ցիկլներով՝ 10 օր օգտագործելուց հետո պետք է10 օր դադար տալ: Նախաճից կես ժամ առաջ պետք է խմել մեկ բաժակ կարտոֆիլի հյութ:
8. Լյարդի և լեղապարկի աշխատանքի համար
Կարտոֆիլի հյութը շատ լավ մաքրում է լյարդը և լեղապարկը տոքսիններից:
9. Լավացնում է մարսողությունը
Եթե խնդիրներ ունեք աղեստամոքսային համակարգի հետ, մասնագետների պնդմամբ, պարբերաբար օգտագործման դեպքում անցնում է փքվածությունը, փորլուծությունը և սրտխառնոցը:
10. Էներգիա է տալիս
Եթե պարբերաբար կարտոֆիլի հյութ խմեք, ապա կզգաք ձեզ ավելի առույգ: