ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել եռակողմ հանդիպում
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/11/41984520_0_0_2100_1182_2072x0_60_0_0_4d12c5e8f0b43db71b5733182512212d-300x169.jpg)
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու Մոսկվայի հարթակը հետագա երկխոսության համար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք պայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, մենք դրա մասին ժամանակին կհայտարարենք»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: