22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղավորներ են փնտրում. Ժողովուրդ

Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ում կյանքն այլեւս խաղաղ ու հանգիստ չէ: Թեեւ արդեն մեկ ամիս է անցել, ու մի կերպ կարողացել են իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել, բայց մինչ օրս իշխանությունը մեղավորների փնտրտուքներով է զբաղված:

Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականների մեծ մասը պարտության մեղավոր համարում է կարկառուն ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանին, որն այժմ փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում: Բանն այն է, որ ընտրությունների ժամանակ նա է գլխավորել ՔՊ նախընտրական շտաբը, ու հենց նրա վրա է եղել տարբեր նախկին-ներկա քաղաքական ֆիգուրների ու թաղային հեղինակությունների հետ հանդիպելու պարտականությունը, բայց, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, նա մատը մատին չի տվել, դրա համար էլ տապալել են ընտրությունները:

Ահա այս պատճառով էլ ընտրություններից հետո ՔՊ-ականների ու Արմեն Փամբուխչյանի հարաբերությունները լարված են: Չնայած դժգոհություններին՝ Արմեն Փամբուխչյանն էլ իր, այսպես ասած, հակափաստարկներն ունի. նա էլ թիմակիցների մոտ բացահայտ հայտարարել է, որ միայն ինքը չի պարտվել, ապա հավելել, որ «եթե Կոնջորյանի թեկնածությունն առաջադրեինք, այսպես չէր լինի»: Կարճ ասած, ՔՊ-ում մինչ օրս դեռ վերլուծում են իրենց ձախողման հարցը ու մեղավորներ փնտրում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ