22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք՝ հայերս, չենք հոգնում գլուխներս գովել․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք՝ հայերս, չենք հոգնում գլուխներս գովել, թե առաջինն ենք քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն։ Թե ի՞նչ գլուխ գովելիք է, չեմ հասկանում, հակառակը՝ պետք է գլուխներս կախ լինեինք։ Ինքս քրիստոնյա եմ, մաքուր, կնքված, հավատացող Աստծուն եւ Աստծո որդուն։Ամեն օր Աստվածաշնչից ընթերցում եմ։ Այնպես որ էս հարցը չշահարկեք։ Բայց, էլի եմ հարցնում՝ ի՞նչ գլուխ գովելու բան է՝ ուրանալ հին աստվածներին, քանդել հին ատրուշանները, այրել աստվածների տաճարները եւ հալածել մարդկանց, ովքեր անգամ քրիստոնությունը պետական կրոն հռչակելուց հետո շարունակեցին այլ աստվածների երկրպագել։

Ի՞նչ գլուխ գովելիք է, երբ լինելով քրիստոնյա, սկսեցին հալածել հիմա էլ նոր Աստծուն, վատաբանել եկեղեցականներին։
Ի՞նչ մի գլուխ գովելու բան է, երբ եկեղեցականները դարերի մեջ իրենց ազգապաշտպան շատ գործերի կողքին կամաց-կամաց դառնում էին «բիզնեսմեններ» եւ «յուղոտվում» էին, մոռանալով Աստծո պատվիրանները՝ մի գողացիր, մի շնացիր, ուրիշի կնոջ վրա աչք մի ունեցիր, մի չարախոսիր, մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա, որ քեզ անեն, սիրիր մերձավորիդ ինչպես անձը քո․․․Չշարունակեմ։

Ներիր, ինձ Տեր, որ այսպես եմ գրում, բայց մենք՝ մեղավորներս ամենուրեք ենք։
Ներիր նաեւ մեզնից ամենամեղավորին։
Նարեկացի Գրիգոր, հուսամ հոգիդ լույսերի մեջ է։
Ախր ինչու բոլորիս մեղքը քո վրա վերցրիր։
Հիմա այն հիմնական հարցը, որի համար գրեցի այս ամենը։
Սա է հարցերի հարցը եւ ողբերգությունների ողբերգությունը։ Մենք՝ հայերս, կարող ենք մեկ հարցում «գլուխ գովել» եւ «լոպազանալ»։
Այդ հարցի շուրջ կարող ենք բազմալեզու դասագիրք գրել։
Այդ դասագիրքը կկոչվի՝ «Ինչպես հանձնել հայրենիքը, զոհերով, արյունով եւ անտարբերությամբ»։

Կամ՝ «Ինչպես հանձնել հայրենիքը՝ լկտիությամբ ու կեղծիքով»։ Իսկ ամենահասկանալին ոմանց համար կլինի այս դասագիրքը՝ «Ինչպես հանձնել հայրենիքը 30 արծաթով»։
Դե, ահագին գլուխ գովելու բան կա ու սերունդները մեզ կհիշեն այս «դասագրքերով»։
Հուսամ՝ հետեւությունները կլինեն քրիստոնեական»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ