22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրության 52,6%-ը հավանություն չի տալիս Փաշինյանի գործունեությանը. GALLUP

«GALLUP international Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նոյեմբեր ամսվա՝ «Ինչպե՞ս եք գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը» թեմայով հարցման արդյունքները:
ՀՀ վարչապետ – հավանություն եմ տալիս՝ 34․2%, հավանություն չեմ տալիս՝ 52․6%:
ՀՀ կառավարություն – հավանություն եմ տալիս՝ 29․1%, հավանություն չեմ տալիս՝ 57․7%:
ՀՀ Ազգային ժողով – հավանություն եմ տալիս՝ 22․2%, հավանություն չեմ տալիս՝ 64.2%:
ՀՀ նախագահ – հավանություն եմ տալիս՝ 23.0%, հավանություն չեմ տալիս՝ 53.7%:
Թարմացված․ «GALLUP international Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է նոյեմբեր ամսվա՝ «Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետին» թեմայով հարցման արդյունքները: Պատկերը հետևյալն է՝
Լիովին վստահում եմ – 20․4%
Ավելի շուտ վստահում եմ – 13․2%
Ավելի շուտ չեմ վստահում -18․6%
Ընդհանրապես չեմ վստահում – 35․5%
Դժվարանում եմ պատասխանել – 12,3%
Նավասարդյանի խոսքով՝ հանրությունը պետք է հասկանա, որ ամեն մի «պրախաձիմեց» չի կարող Հայաստանի ղեկավար դառնալ, քանի որ իր համոզմամբ՝ մեր երկիրն այն երկիրը չէ, որպեսզի փորձարկումների ենթարկվի, դրա ռեսուրսը պարզապես չկա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ