Օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը․ ՀՅԴ ԳՄ-ն՝ կուսակցականների տներում խուզարկությունների, հարցաքննությունների մասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել այսօր մի շարք ՀՅԴ-ականների բնակարանում իրականացված խուզարկությունների, նրանց հարցաքննությունների մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրավապահ համակարգը կրկին թիրախավորել […]