28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։
 
Ադրբեջանական բանակում հատուկ ջոկատայինների թվի աճը հիմնականում արձանագրվել է նոր ձևավորվող «կոմմանդո»-ների զորամասերի հաշվին, չնայած ըստ տեղեկությունների, ավելացվել է նաև բանակային կորպուսների, բանակի հատուկ նշանակության ուժերը, ռազմածովային, Ազգային անվտանգության, սահմանապահ զորքերի, ՆԳՆ հատուկջոկատայինների թիվը։
Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում գրոհային ուժերի թվի մեծացման իրական նպատակը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունն ունի մեկ տարի ժամանակ՝ բանակցություններով համաձայնության գալու, հակառակ դեպքում Ադրբեջանն իր առաջ դրած տարածքային հավակնությունները կլուծի ռազմական ճանապարհով։
 
Հիշեցնեմ, որ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը, որոնք կազմված են տարբեր ուժային համակարգերի գրոհային ստորաբաժանումներից, առաջնային դեր են ունեցել և՛ 2014-2016 թվականներին Արցախի ու Հայաստանի սահմանագծերի դիվերսիոն մարտերի, այնպես էլ 2016-ի ու 2020-ի պատերազմական գործողությունների օրերին։
Մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հիմնական գրոհային բրիգադը Յաշմայի հատուկ նշանակության 052 բրիգադն էր, որ հայկական զինուժի հետ մարտերում՝ 2014-16, մեծ կորուստների հետևանքով դարձավ անմարտունակ, իսկ 2016-ի մարտական գործողություններից անմիջապես հետո վերակազմավորվեց, սակայն մինչև հիմա խելքի չի եկել։
 
Հայկական բանակի դեմ իշխանության բարոյական և ֆիզիկական բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու և մարտական լուրջ առաջադրանք դնելու համար։
Սա այն հիմնական հարցադրումն է, որի մասին ամենաշատն է հարցեր հնչում։ Իմ պատասխանն է՝ այո՛, կա՛։
Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է, որի օրոք ահռելի վնաս է հասցվել բանակին ու նրա հիմքերին և չնայած ժամանակը շատ սուղ է, սակայն այս իշխանության հեռացման պայմաններում վերականգնվելու, ոտքի կանգնելու հնարավորություն ունենք»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ