22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2023

Ժողովուրդը լիդերի անուն, ազգանուն և կոնկրետ գործողություններ է ուզում․ Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխության համար անհրաժեշտ է լիդեր, հակաճգնաժամային թիմ և ծրագիր։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմությունը ժողովրդի կողմից ճնշում է զգում Հայաստանում իշխանափոխություն անելու հարցում, առկա է նաև հիասթափություն։ Շարմազանովը վստահ է՝ ընդդիմության պայքարը պետք է լինի հանուն ազգային պետություն ստեղծելու, ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, քանի որ Փաշինյանին հեռացնելուց հետո […]

Ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ ընդդիմությունը որևէ բացթողում թույլ է տվել. Փաշինյան

Ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ ընդդիմությունը որևէ բացթողում թույլ է տվել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա նախ իմ գործը չէ, երկրորդն էլ՝ կոռեկտ չեմ համարում ասել, որ ընդդիմությունն այսպես կամ այնպես պետք է աներ։ Եվ եթե այդ հարցերի պատասխանն էլ ունենայի, իմ կողմից խելամիտ չէր լինի նման խորհուրդներով հանդես […]

Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ հնարավորինս միջազգային մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում. Փաշինյան

Ես չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե եթե մինչև հունվարի 10-ը չբացվի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։ «Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչինչ չկա։ Նաև […]

Կարմիր խաչը ևս 3 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխել

Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հավելենք, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ- ներ։ Այս պահին Հայաստանում գտնվող հիվանդների թիվը 16 է։

«Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը ասուլիս են հավաքել. համատեղ ասուլիսների տակ, հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է թե՝ համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի […]

Նիկոլի ֆեյք «ասուլիսի» «պերճանքն» ու թշվառությունը․ «Իրավունք»

«Նիկոլ Փաշինյանն այսօր «ասուլիս» կտա, որին, ըստ կառավարությունում շրջանառվող շշուկների, մասնակցելու են այն լրատվամիջոցները, որոնց ընտրությունը կատարել է ֆեյքերի ՊՈԱԿ համբավը վաստակած գերատեսչության նախկին ղեկավար, այժմ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Հատկանշական է այն, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ Փաշինյանը պատասխանելու է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` ոչ թե հեռահար տարբերակով` Հանրային […]

Ինչո՞ւ «խաղից դուրս» մնաց Մնացական Մարտիրոսյանը. «Փաստ»

«Օրերս հայտնի դարձավ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (Մացո) դուրս է մնացել հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցուցակից: Ի դեպ, սա աննախադեպ է, երբ ԲԴԽ-ն դատավոր ընտրելու իր որոշումից օրեր անց նոր որոշում է ընդունում՝ այդ թեկնածուին ցուցակից դուրս թողնելու հետ կապված: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Մարտիրոսյանը հայտնվել է «Ոսկե ձկնիկի» պառավի վիճակում. նրա սիրտը նորանոր կարգավիճակներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի