23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2022

Հանրապետության հրապարակի շենքերը դատարկվում են. Հրապարակ

անրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։ Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն […]

Որքա՞ն արժեն «Ծովասարի» սենյակները. Ինչո՞ւմ են մեղադրում Արմեն Աշոտյանին. Հրապարակ

Դեռեւս 2018-ին սկսված հետապնդումները ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նկատմամբ մութ սենյակում սեւ կատու փնտրելու են նմանվում։ Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմադիրների հանրահավաքի օրը, հայտնի դարձավ, որ 2018 թվականին Երեւանի բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները 4 տարի շարունակ իրավապահ տարբեր մարմիններում դեգերելուց հետո քրեական գործի հարուցման առիթ են դարձել, որի գլխավոր թիրախն Արմեն Աշոտյանն է։ Խոսքը […]

Կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը. ինչ-որ անձինք թռնում են Փաշինյանի գլխից. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։ Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։ ՔՊ-ում կարծում […]

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «բրյուսելյան փաթեթում». Փաստ

Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա […]

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ թերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է: Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, […]

Բժշկության աղոթք

Ամրացրո՛ւ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրո՛ւ տկարիս Քո զորությամբ, առողջացրո՛ւ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին: #sarkavagagirq #աղոթք #Եփրեմ_Ասորի #օրվաաղոթք #ԵփրեմԱսորի #զորավորաղոթք #Սարկավագագիրք          

ԱԺ ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից. ՀԺՄ

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է […]

Այսօր Սերժ Սարգսյանի մայրիկի հիշատակի օրն է

Մեկ տարի առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը, հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։   «Խունկ, աղոթք և խոնարհում Նորա մայրիկի լույս հիշատակին:   Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», – նշված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել շփման գծում

Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը»։ Նա նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված