22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2022

Երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում․ Վահե Հովհաննիսյան

Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա, նաեւ նշել է. «Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։ 18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց […]

Թուրք-ադրբեջանական աճող ախորժակին հակադրվելու հրատապությունը. «Փաստ»

Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը և հարմար պահի է սպասում նոր հարձակում սկսելու համար։ Դա են վկայում նաև այդ երկրի նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ նրա որոշելով է. այն, ինչ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ չի ասում, դա պատվիրակում է Ալիևին՝ […]

Գլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կդառնա 2 մլն 500 հազար դրամ. «Հրապարակ»

«Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար տրամադրել։ Այսինքն՝ դատախազների եւ գլխավոր դատախազի եկամուտները կավելանան մոտ 70 տոկոսով։ Փոփոխություններն ու լրացումները կատարվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ Նախ՝ […]

Մենք ունենք ԱԳՆ, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է․ Սուրեն Զոլյան․ «Հրապարակ»

«Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումն Ալիեւի կողմից չեղարկելու փաստը քաղաքական շրջանակներում կանխատեսումների հիմք է տվել, որ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի, եւ Հայաստանի գլխին է կախվում նոր պատերազմի սպառնալիքը։ Ալիեւը, անցած շաբաթ ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, հայտարարել էր․ «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիեւը […]

ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել: Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 143․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարեւորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն: «Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, որ ինքը ստիպված չլինի ամիսը 75,000 դրամով աշխատել։ Եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիսը աշխատում է, եկեք հասկանանք՝ դա […]

Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ»

Օրերս տեղեկություններ էին շրջանառվում, թե Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշանակվելու է Արցախի Հանրապետության արտգործնախարար: Պաշտոնական ո՛չ հերքում, ո՛չ հաստատում չեղավ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը չի նշանակվելու այդ պաշտոնում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի