ՀՀ կառավարությունը նախատեսում է 337 դպրոց ու 521 մանկապարտեզ կառուցել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ «2023 թվականի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց ու 53 մանկապարտեզ», – կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե ունեն աշխատանքային պլան, որով փորձելու են շարժվել ու ամեն տարվա հունվարի 1-ին կունենան նախանշած, թե […]
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Մեր տեղեկություններով Փայտյանը առողջական խնդիրներ ուներ: Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: Նա 48 տարեկան էր։ Փայտյանը աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում, հիմնադրել է հաղորդավարների և լրագրողների «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։ Henaran.am-ի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Գայանեի հարազատներին, մտերիմներին` […]
2021 թվականի հունիսի 14-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. ««Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը բացված է, եւ Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր […]
Օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը: Նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնական և քաղաքական շրջանակների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փորձագիտական շրջանակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխանական պաշտոնյաները Կովաչևի հետ հանդիպումների ժամանակ խոսել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի […]
Կառավարությունը չեղարկել է 24 մլն դրամով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ ընդամենը 4 ամիս ուսումնական փուլ անցնելու վերաբերյալ նախագծին։ Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ պաշտպանության նախարարությունը օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով առաջարկում է 24 մլն դրամ վճարել, և զինվորական […]
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։ Ավելին՝ ասել է, որ պայմանագիրը, […]
Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս […]
Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին: «Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ եւ կցանկանամ, որ այն կնքվի մինչեւ այս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ […]