29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պայմանագիրը ստորագրվում է. Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 121

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:

«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ եւ կցանկանամ, որ այն կնքվի մինչեւ այս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ՝ ես եւ կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, եւ դա կարեւոր նրբություն է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին խորհրդարանում Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տեւական խաղաղություն եւ անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։ Ժամեր անց հերքել էր իրեն. «Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից, երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է վարչապետը։

Եվ, ահա, մեկ ամիս անց էլ նա հայտարարեց, թե ամեն դեպքում խաղաղության պայմանագիր ստորագրվելու է: Ստացվում է՝ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ