Այս մարդը լուռ կամ բանավոր համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ նրանք հարձակվում են, մենք նահանջում ենք, ապա ստորագրում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը. Նաիրի Հոխիկյան
Նիկոլ Փաշինյանը փաստացի ասաց այն, ինչից վախենում էինք ամենից շատ։ Այս մարդը լուռ կամ բանավոր համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ նրանք հարձակվում են, մենք նահանջում ենք, ապա ստորագրում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Նիկոլը բառացիորեն ասել է․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ ժողովուրդը կորոշի մեզ իշխանությունից հեռացնի․․․»։ […]