04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս մարդը լուռ կամ բանավոր համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ նրանք հարձակվում են, մենք նահանջում ենք, ապա ստորագրում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը. Նաիրի Հոխիկյան

Նիկոլ Փաշինյանը փաստացի ասաց այն, ինչից վախենում էինք ամենից շատ։ Այս մարդը լուռ կամ բանավոր համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ նրանք հարձակվում են, մենք նահանջում ենք, ապա ստորագրում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը։

Նիկոլը բառացիորեն ասել է․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ ժողովուրդը կորոշի մեզ իշխանությունից հեռացնի․․․»։

Տևական խաղաղություն ձևակերպման տակ այս մարդը հանձնում է Հայաստանի անվտանգությունը, զինաթափում է հայկական բանակը, հրաժարվում է Արցախից։ Եվ հիմա աստիճանաբար հայերին պատրաստում է նոր ցավոտ զիջումների։ Արդեն վերջնական կործանման։

Իր ծոծրակը կտեսնի, բայց չի տեսնի այդպիսի բան։

Հայեր, տներում նստելու և նեղսրտելու փոխարեն ոտքի կանգնեք, եկեք Երևանի Բաղրամյան պողոտա, ԱԺ-ի մոտ պետք է հավաքվի մի քանի տասնյակ հազար մարդ, որ կարողանանք ճնշման տակ ուղղակի վռնդել սրան։ Այս պահին սա է միակ տարբերակը։

 

Նաիրի Հոխիկյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ