30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի հիմա չես տալիս էդ հրաժարականը, որ չստորագրես ու շանս տաս գոնե մի բան փոխել․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է

«Ասում է՝ պատրաստվում եմ փաստաթուղթ ստորագրել, որի արդյունքում մարդիկ ասելու են «դավաճան» ու հրաժարական պահանջեն։

Ու ցանկացած նորմալ մարդու մոտ հարց ա առաջանում, իսկ ինչի հիմա չես տալիս էդ հրաժարականը, որ չստորագրես ու շանս տաս գոնե մի բան փոխել»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասել է․

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց «ծանր որոշումներ» չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։

Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։

Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ