22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2022

Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի […]

Զախարովան պատասխանել է Ուկրաինային օգնելու մասին Բրիտանիայի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով բրիտանական իշխանությունների հայտարարությունն Ուկրաինային ինքնապաշտպանության հարցում օգնելու վերաբերյալ, նշել է, որ նրանք «առանց այդ էլ արդեն օգնել են»։ «Բրիտանիայի ԱԳՆ. Ուկրաինան ՆԱՏՕ անդամ չէ, բայց մենք կօգնենք նրանց ինքնապաշտպանվել։ Դուք արդեն օգնել եք։ Հանգստացե՛ք»,- գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։ Ավելի վաղ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գծով […]

Շնորհակալ եմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այդ հնարավորության համար․Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ինձ համար մեծագույն պատիվ էր 2018 թվականից ցայսօր գլխավորել մեր երկրում ամենամեծ երիտասարդական քաղաքական կառույցը՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:   Շնորհակալ եմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այդ հնարավորության համար: Շնորհակալ եմ իմ պայքարի ընկերներին ու վստահ եմ, որ երիտասարդական կազմակերպության ու նոր ստեղծվող ուսանողական կազմակերպությունների […]

Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 40 մարդ է զոհվել

Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 40 մարդ է զոհվել, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ «Ես գիտեմ, որ այժմ կա ավելի քան 40 զոհ և մի քանի տասնյակ վիրավոր», – այսօր կայացած ճեպազրույցում ասել է Արեստովիչը։

Ուկրաինայում ռուսական ՀՕՊ-ը ոչնչացնում է թուրքական Bayraktar-ները․ Интерфакс

Ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի (Bayraktar) ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի, հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը, ինչպես նաև մի շարք թելեգրամյան ալիքներ։ Իսկ թուրքական լրատվամիջոցներն այդ տեղեկությունները չեն հաստատում: Թելեգրամում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է  ռուսական ՀՕՊ-ը ենթադրաբար ոչնչացնում Ուկրաինայի բանակին պատկանող […]

«Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն և Զելենսկին․ սա էր հեղափոխությունների «խերը»»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած» պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։ Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն եւ Զելենսկին։ Սա էր հեղափոխությունների «խերը»։ Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության»։    

Կանենք այնպես, ինչպես պետք կլինի մեզ և Ռուսաստանին. Լուկաշենկոն՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին

Բելառուսն առաջիկայում որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցով: Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:   «Մեր օրակարգում այդ հարցը կա, և առաջիկայում մենք կանենք այնպես, ինչպես պետք կլինի և մեզ, և Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն:

«Մի քանի րոպե անց ադրբեջանական հատուկ ծառայությունը արագ «էվակուացրեց» մեզ տարածքից՝ պատճառաբանելով, թե իբր մեր այցը անառողջ հետաքրքրություն է առաջացրել, ամբոխ է հավաքվում․․․»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Ձախից Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու 2017 թվականի սեպտեմբերի 23-ին իմ արած նկարն է։   Հիշում եմ, որ երկար պնդեցի այդտեղ այցելելու համար։ Չեմուչում անելուց հետո մեզ տարան, անվտանգության սուպերլարված ծառայությամբ։   Եկեղեցին փակ էր, իր նպատակին չէր ծառայում, ադրբեջանցի ուղեկցողներն ասացին, որ ներսում իբր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի