22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127, մահվան 3 դեպք

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է: Փետրվարի 1-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1535 է։ […]

Սահմանը կրկին կահավորված չէ. ինչ խնդիրներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի եւ երկու ամիս անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, սակայն ոչ պատշաճ կատարված խնդիր: Համենայնդեպս, տարբեր պաշտոնյաներ (պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպան) առաջնագիծ մեկնելուց հետո չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ իհարկե անվտանգության նկատառումներից ելնելով շատ մանրամասներ չհայտնելով: Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ առաջնագիծ մեկնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը […]

Արմեն Սարգսյանն այսօրվանից ՀՀ նախագահը չէ

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից․ «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ […]

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են». լարված իրավիճակ ՔԿՀ-ներում․ «Իրավունք»

Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի: Խնդիրն այն է, որ կառավարությունից իջած որոշման համաձայն` կալանավորներին հարազատները կարող են այցելել միայն այն դեպքում, եթե կալանքի տակ գտնվող անձը կամ ՊՇՌ թեստ ունի, կամ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Ըստ հարազատների, անգամ այն դեպքում, երբ կալանավորը հոժարակամ […]

«Տաբու» թեմաներ. որտե՞ղ է «թաղված շան գլուխը». «Փաստ»

Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն էր։ Թվում էր, թե այս հոբել յանական տարեդարձը պատշաճ կարգով է նշվելու, քանի որ դա ևս իր ազդեցությունը կունենար բանակում այսօր առկա բարոյահոգեբանական վիճակը փոխելու և զինված ուժերին նոր լիցք հաղորդելու համար։ Եվ այդ համատեքստում Բանակի տոնը հարմար առիթ կարող էր լինել պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկի մասին […]

Պետական գերատեսչություններում լարված մթնոլորտ է. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է. որոշ կառույցներում, ինչպես ասում են, իրենց «տեղը չեն գտնում»: Պատճառն այն է, որ Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում հատկապես պետական գնումների գործընթացում: Ի դեպ, կառավարության կուլիսներում խոսում են, որ մշտադիտարկման տակ է առնվել նաև վարչապետի հանձնարարականների կատարումը պետական գերատեսչություններում, և այսուհետ յուրաքանչյուր […]

Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ Սերժ Սարգսյան

Իմ խորին համոզմամբ Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են, հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28      
ՀունվարիՄարտի