22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 13, 2022

Պատերազմից հետո Ադրբեջանը 700 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցել Հայաստանի հետ սահմանին. Ալիև

Պատերազմի ավարտից հետո Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, դրանք տանում են դեպի դիրքեր, սահմաններ, բարձրանում են դեպի լեռներ»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, […]

Շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին. խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ցավոք սրտի, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: «Մեր քաղաքականությոնը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր», – […]

Ծրագրավորողներ կան՝ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են ապրել մի հանգիստ գյուղում ու այնտեղից աշխատեն ամերիկյան ընկերության համար. Վահան Քերոբյան

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Նա նշեց, թե այս տարի մոտ 10 փոփոխություն են առանձնացրել՝ նպատակ ունենալով ավելի բարելավել ծրագրերը: «Նախորդ տարիներին սահմանամերձ համայնքներն ու բարձրլեռնային համայնքները նույն տողում են, հիմա որոշել ենք առանձնացնել ու աջակցության չափը մեծացնել», […]

«Ես, իհարկե, հրաժարական կտամ…». Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թվիթերի իր էջում գրել է․ «Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։ Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, […]

Հատկապես «փակ» է Հանրայինի «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են ադրբեջանական անօրինականություններին. Թաթոյանը գրություններ է ուղարկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ 2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք

Հունվարի 13-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության […]

Կեղծ դիպլոմով մարզպետը կազատվի պաշտոնից

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը  կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում: Նրան կփոխարինի «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության  նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Այս հարցը նույնպես ներառված է չզեկուցվող հարցերի շարքում: Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը  այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:  Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս  առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում:

Արարատի մարզում իշխանությունը կփոխվի բդեշխական օրենքներով՝ հորից որդուն

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը կազատվի պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում: Չզեկուցվող հարցերի շարքում է նաեւ նոր մարզպետի նշանակումը: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը: Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը: Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ […]

Հայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ երեկվա ճեպազրույցում հնչեցրած մի քանի մտքերի․ «Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում թեպետ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր բլոկներին, Արցախի հիմնախնդրին, սակայն ակնհայտ է, որ նրա՝ լրատվամիջոցների հետ հրատապ ռեժիմով հանդիպում անցկացնելու պատճառը, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն էին։ Իր խոսքում Ալիևը բավականին երկար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի