18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին. խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ցավոք սրտի, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին:

«Մեր քաղաքականությոնը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր», – ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, որ դա հնարավոր չէ:

«Մենք հետևողական շարժվելու ենք այս ճանապարհով ու պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր, սա քաղաքական մեր ամենակարևոր անելիքն է, առավել ևս, 2020 թվականի պատերազմից ու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ