27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծրագրավորողներ կան՝ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են ապրել մի հանգիստ գյուղում ու այնտեղից աշխատեն ամերիկյան ընկերության համար. Վահան Քերոբյան

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:

Նա նշեց, թե այս տարի մոտ 10 փոփոխություն են առանձնացրել՝ նպատակ ունենալով ավելի բարելավել ծրագրերը:

«Նախորդ տարիներին սահմանամերձ համայնքներն ու բարձրլեռնային համայնքները նույն տողում են, հիմա որոշել ենք առանձնացնել ու աջակցության չափը մեծացնել», – նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ գյուղական մի շարք բնակավայրերում բացակայում է գերարագ ինտերնետն, ուզում են մտցնել օպտիակամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն:

 

«Եվս մի նոր ուղղություն ունենք, այն վերաբերում է ապաստարանների կառուցմանը կամ վերանորոգմանը, համայնքներին հնարավորություն ենք տալիս՝ կառավարության աջակցությամբ կարողանան այդ ծրագրերն անել», – մանրամասնեց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այս փոփոխությունների առիթն իրենց ծրագիրն է:

 

«Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով, բայց այստեղից այլ պարտավորություն էլ պետք է համայնքը վերցնի, որ շահագործումից հետո մանկապարտեզի կարիքները պետք է ինքը հոգա», – ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, բայց դրանց 80 տոկոսը չի օգտագործվում ու դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է:

«Մենք հիմա նաև խրախուսում ենք այս ծրագիրը, որ ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արտովայրեր ու ներդրումային հետաքրքրություն առաջացնենք», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք է ծրագրերի մոնիթորինգ անեն՝ հասկանալու, թե ներդրումները որքան են աշխատել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ասաց, որ ինտերնետի մասով պարտադիր է, որ պայմանագիրը եռակողմ լինի:

«Որովհետև այն լիցենզավորող գործունեություն է ու մասնավոր ընկերությունը, որը կլինի երրորդ կողմը, պետք է դիմի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ստանալու համար», – ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե շատ ծրագրավորողներ կան, որ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են ապրել մի հանգիստ գյուղում ու այնտեղից աշխատեն ամերիկյան ընկերության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ