24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց․ Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան և Երևանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։ Ստացվում է, որ Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում, Հայաստանը գործընթաց է սկսել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագմավոր Տիգրան Աբրահամյանը: «Հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից է […]

Փաշինյանը մեկնել է Բրյուսել. հանդիպելու է Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։ Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ […]

Հայկական կողմը ևս Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին նշել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար […]

Իշխանությունը գրոհում է Երևանի քաղաքապետի դեմ. «Փաստ»

 Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։ Ի […]

Էլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»

Ինչպես երևում է, սահմանադրական փոփոխությունների ու մասնավորաբար նախագահական կառավարման անցնելու թեման առարկայանում է: Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ այս հարցը գործող իշխանությունների համար շարունակում է մնալ օրակարգային: Եվ ահա, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող նոր հանձնաժողով: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանձնաժողովի կազմը ձևավորելու […]

Իշխանությունը որոշել է իմպիչմենտ հայտնել «հակահեղափոխական» Հայկ Մարությանին․ «Հրապարակ»

«ՔՊ-ական թիմում կարգազանցները դաժանորեն պատժվում են՝ գործի է դրվում տվյալ պաշտոնյային «փչացնելու» գործիքակազմը։ Լավագույն ձեւը, իհարկե, մամուլն է եւ ֆեյսբուքյան արշավները, որոնք կիրառվում են ինչ-որ նախարարի կամ պատգամավորի դեմ, իսկ ամենից հաճախ՝ Երեւանի քաղաքապետի։ Դժվար է ասել, թե Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումն ինչով է պայմանավորված։ Գուցե այն դրական կարծիքներն են պատճառը, որ հնչում են նոր […]

Վարչապետը պարապ է․ «Հրապարակ»

«Երեկ՝ վաղ առավոտից, Էջմիածնում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում։ Տասնյակ ոստիկանական մեքենաներ, կարմիր բերետավորներ քաղաքը պաշարել էին, հեռացրել Վաղարշապատի Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց տանող ճանապարհի մայթեզրի ավտոմեքենաները եւ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ դպրոցի բակում ոստիկանական պատ կազմել։ Փաշինյանն Էջմիածին էր գնացել՝ մասնակցելու նշված դպրոցի վերաբացման արարողությանը: Այսինքն՝ անգամ նոր դպրոց չի կառուցվել, այլ […]

Ընդդիմությունն օգտվելու է իրեն ընձեռնված բոլոր գործիքներից. փորձելու ենք վերադարձնել արժանապատվությունը. Հայկ Մամիջանյան

Իշխանական խունտայի ներկայացուցիչների պարագայում բարոյականության մասին խոսելը մի փոքր ռոմանտիզմ է հիշեցնում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի, հակառակ ընդդիմության պահանջներին, մինչ այս պահը հրաժարական չներկայացնելուն։ «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կանեն այսուհետ Ալեն Սիմոնյանը և իշխանական թիմը, իրենց անելիքն է, իսկ ընդդիմությունն օգտվելու […]

Իշխանության կողմից խաբեության շարունակական գործողությունները Հայաստանն անընդհատ պահելու են ներքին և արտաքին ցնցումների մեջ․ Արտակ Զաքարյան

Սահմանային շարունակվող լարված վիճակը ցույց է տալիս, որ բանակցություններում կապիտուլյանտները չեն կարողանում Հայաստանի շահերից բխող օրակարգերն այնպես ձևակերպել, որ Ադրբեջանի համար այլընտրանքներ չմնան։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։ «Ըստ էության, գոյություն ունեցող հակասությունները բերում են նրան, որ Ադրբեջանը, շատ հեշտությամբ օգտվելով սրանց թուլամորթությունից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի