24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել, ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Ժանրի կաոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալութկունը՝ հավանաբար ապհովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է: Հիշեցնեմ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ», – գրել է Կոչուբաևը։

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ հոբելյանի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ հոբելյանի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.   «Հարգարժա´ն պարոն Մելիքյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Տասնամյակների Ձեր գիտական, մանկավարժական, հասարակական պատկառելի գործունեությամբ Դուք արժանի տեղ ունեք մեր ժողովրդի նվիրյալ զավակների […]

«Սա է ողջ պատմությունը. դեռ ոստիկանությունում ենք». Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանի փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։ 2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։   3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։ […]

Տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության 3+3 (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին: Այն ժամանակ, “3+3” ձևաչափն անվանում էին […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 29 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք

Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 765 դեպք, որոնցից 326 304-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7136 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 5567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք: Ունենք 472 առողջացած, 26 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7845 […]

Վարույթն իրականացնող մարմինը բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում է Դավիթ Տոնոյանին պահել կալանքի տակ. Փաստաբանական խումբ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել։ Ըստ հայտարարության՝ դատարանը որոշել է երկարացնել Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ «Վերահաստատում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, որի կապակցությամբ մանրամասն մեր առարկությունները ներկայացնելով՝ այն բողոքարկել ենք վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, և դատական նիստ է նշանակվել […]

Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը

Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Նարեկ Սամսոնյանին ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկաններով ձերբակալեցին իրենց շենքի բակում», – գրել է Մելիքյանը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի