29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Էլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»

Ինչպես երևում է, սահմանադրական փոփոխությունների ու մասնավորաբար նախագահական կառավարման անցնելու թեման առարկայանում է: Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ այս հարցը գործող իշխանությունների համար շարունակում է մնալ օրակարգային:

Եվ ահա, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող նոր հանձնաժողով: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանձնաժողովի կազմը ձևավորելու հարցով նրա հանձնարարությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում ոչ միայն իրավաբանական համայնքի, այլև բացառապես իշխանամերձ քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:

Մեր ունեցած տեղեկություններով, «պլան» է դրված հնարավորինս կարճ ժամկետում ունենալ փոփոխությունների նախագիծ, այդ թվում՝ օգտագործելով նախորդ հանձնաժողովի աշխատանքային առաջարկները, որպեսզի հնարավոր լինի մինչև 2022 թվականի վերջ անցկացնել նախագահական ընտրություններ: Փաստացի, ինչպես ոսկե ձկնիկի մասին հեքիաթում, Փաշինյանը այլևս չի ուզում վարչապետ լինել, հիմա էլ ուզում է դառնալ միահեծան նախագահ…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ