24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունն օգտվելու է իրեն ընձեռնված բոլոր գործիքներից. փորձելու ենք վերադարձնել արժանապատվությունը. Հայկ Մամիջանյան

Իշխանական խունտայի ներկայացուցիչների պարագայում բարոյականության մասին խոսելը մի փոքր ռոմանտիզմ է հիշեցնում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի, հակառակ ընդդիմության պահանջներին, մինչ այս պահը հրաժարական չներկայացնելուն։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կանեն այսուհետ Ալեն Սիմոնյանը և իշխանական թիմը, իրենց անելիքն է, իսկ ընդդիմությունն օգտվելու է իրեն ընձեռնված բոլոր գործիքներից և փորձելու ենք վերադարձնել արժանապատվությունը»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Հարցին՝ ի՞նչ քայլերի կդիմի ընդդիմությունը, եթե ԱԺ օրակարգ մտնելուց հետո իշխանական խմբակցությունը փորձի տապալել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող որոշման նախագիծը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Այս գործընթացի ելքերի բազմաթիվ տարբերակներ կան։ Տեսնենք, թե իրենք որը կընտրեն. յուրաքանչյուրի համար հակազդեցություն առկա է»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի՝ գերիների թեմայով սկանդալային տեսանյութի տարածումից հետո «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող որոշման նախագիծ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր հայտարարել էր, որ եթե հարցը մտնի օրակարգ, ապա իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Ալեն Սիմոնյանի հրաժարականի օգտին։

Հիշեցնենք՝ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»։

Ավելի ուշ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե «կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ. ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ