30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում. Թագուհի Թովմասյան

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում, ճանապարհի այն կողմը, որտեղ իր տունն էր, այլևս թշնամու տարածքն է․ թե որ քարտեզով և ինչու, մինչև այսօր անհասկանալի է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Սյունեցիները, սակայն, հավատացրել են՝ չեն պատրաստվում լքել իրենց հողը, […]

Դատարանը հերթական անգամ Փաշինյանի թիմին մեղադրեց զրպարտության մեջ

Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի՝ 2020 թվականի ապրիլին կատարած գրառումը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ հանդես […]

Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով. «Հրապարակ»

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հունվարից գործը կմտնի դատարան։ Օրերս նրա պաշտպանները միջնորդել են քննիչին, որ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է: Նրանք պատրաստվում են այդ մերժումը բողոքարկել դատախազություն։ Տոնոյանը փաստաբաններին ասել է, որ եթե բողոքը մերժվի, այդ ժամանակ կգա խոսելու պահը, եւ ինքն այլեւս չի լռելու՝ […]

Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. «Հրապարակ»

«Նոր տարվա առաջին կեսերին նախատեսվում է խորհրդարանականներից կազմված պատվիրակության այց ԱՄՆ, այն գլխավորելու է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի բնույթի եւ այլ հարցերի մասին Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մանրամասներ չտրամադրեց՝ ասելով, թե դեռեւս այդ այցի մասին պաշտոնական կարգադրություն չկա։ Սակայն, որոշ տեղեկություններով, այցը պաշտոնական է, եւ Ալեն Սիմոնյանն ինքն է ընտրելու, թե իշխող […]

Արա Այվազյանը վերադառնում է․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած եւ «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։ Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, […]

«Տարվա տոնածառը․․․». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարվա տոնածառը․ Այս տոնածառը պետք է ճանաչվի տարվա լավագույնը։ Քաղաքի աղբանոցում օրվա հացը վաստակող երիտասարդ հայրը այն հավաքել էր իր 3-ամյա, միակողման ծնողազուրկ փոքրիկի համար։ Նրանք, տասնյակ այլ ընտանիքների նման բնակվում են Գյումրու կիսաքանդ և հակահիգիենիկ մի կառույցում․․․»։

«Ինքը քանի՞ գլխանի է, որ իր գործընկերներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ջղայնացնի». Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանն է: Բանախոսը նշել է. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նվեր էր Ալիևի 60-ամյակին։ Իր ասուլիսի ընթացքում կապիտուլյանտը հետագա բանակցային գործընթացի, արժանապատիվ բանակցողի համար ստեղծեց այնպիսի պրոբլեմներ, որոնք հայկական կողմին հաղթահարելու համար պետք են տարիներ: Ադրբեջանը լուրջ խնդիր ունի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում […]

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակում․ Անդրեյ Ռուդենկո

Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության շրջանակում, աջակցել ցանկացած ձևով, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցության՝ ցանկացած ձևով»,- հայտարարել է Ռուդենկոն։ «Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում նախապայմաններից հրաժարվելը, երկուստեք ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի շուրջ կենտրոնանանալը, ինչը […]

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա միջինը 4.7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից կավելանա 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի նիստում ընդունել է համապատասխան որոշումը: Սակագների փոփոխության առաջարկն արել էր ՀԾԿՀ-ն: Այսպիսով սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կման անփոփոխ, իսկ ամսական մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի