21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Հայկ Մարությանի ու մի շարք ավագանու անդամների լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ավագանու արտահերթ նիստում դադարեցվեց Հայկ Մարությանի լիազորությունը: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Մարությանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դադարեցվեցին նաև ավագանու մյուս անդամների՝ Գայանե Վարդանյանի, […]

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։ Պաշտպանները որպես գրավի չափ սահմանել էին 30 մլն ՀՀ դրամը։  

Նիկոլ Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին. Փաշինյանն ու իր թիմը րոպե առաջ պիտի հեռանան. Արթուր Վանեցյան

Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանն ընդգծել է՝ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր […]

Մենք կարող ենք շրջել ստորացման էջը. Էլինար Վարդանյան

Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը, բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա խոսում […]

Ռոբերտ Քոչարյանի թիմում ում են տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երեւանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր […]

Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլև՝ տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերին և Արցախում ապրող մեր հայրենակիցներին. Պատգամավոր

Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի […]

Փոխվարչապետը արձակուրդ է գնում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմեկնի արձակուրդ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի 4 օրը՝ 2022 թվականի հունվարի […]

Մեր կամքն ու նպատակները անշեղելի են և ենթակա չեն զիջման. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել  ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Ուղերձում ասված է․ «30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին  կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի