22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը: ԹԵՄԱ՝  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի քրեական գործի հարուցման և դրա միջոցով հերթական անգամ նրան լռեցնելու փորձի  մասին:  

Աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա. ՊՆ

Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, ՊՆ-ից հայտնում են, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում […]

Դավաճան նիկոլի մի քանի թեզ. Աննա Մկրտչյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.   «Երկու օր «քրտնաջան աշխատանք»։ Տասնյակ զանգեր լրատվամիջոցներին, որպեսզի ԵՊԲՀ ռեկտորի մասին գրված նյութերը լրատվականները հեռացնեն և էլի շարունակեն հայ հասարակությանը սփռել յուր «ճիշտ» տեսակը։ Փաստորեն ԵՊԲՀ աշխատակազմի պաշտոնյաները ունեն մեկ «սուրբ» պարտականություն։ Բոլոր լրատվամիջոցներին ահաբեկելու միջոցով անբիծ պահել նիկոլի նշանակած ռեկտորին։ Սակայն, […]

Սա է Նիկոլի և Իլհամի հաջորդ համատեղ ցանկությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո Ալիևը հայտարարել էր՝ «Հայաստանն այսօր չգիտի Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե՞ ոչ»։ Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո՝ Նիկոլի ասուլիսն այն մասին է, որ Ղարաբաղը գրեթե Ադրբեջան է։ Եվ որպես թուրք-ադրբեջանական շահերին իր հավատարմության նշան, կուլիսային խաղերով փորձում է խաթարել Արցախի […]

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ: Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների […]

Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ՝ ոչ թե սա. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ՝ ոչ թե սա։   Մյասնիկյանի ու Նիկոլի հայեցակարգային տարբերությունը։ 1921-ի հունիսի 19 -ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակում է հրամանագիր ,որի համաձայն Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։ Իսկ 2021-ի դեկտեմբերի 24-ին […]

Նիկոլ Փաշինյանն աղետ է՝ մեծ և սարսափելի. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այն ամենը, ինչ խոսվում է բանակցային գործընթացի, դրա մեկնաբանությունների մասին, արդեն կորցրել է իր լրջությունը, քանի որ «մարդը, ով խոսում է դրա մասին, ինքն է վաղուց կորցրել լրջությունը»: «Ես այս ամենին լրիվ ուրիշ կողմից եմ նայում: Սա մեծագույն նվեր էր իր «բարեկիրթ գործընկեր» […]

Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ պայմանագրային զինծառայողներն անգամ լրիվ աշխատավարձ չեն ստացել. ահազանգում է Թագուհի Թովմասյանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգ է ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները, մասնավորապես, նշել են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը։   «Տեղեկացվել է, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի