17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արա Այվազյանը վերադառնում է․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր, վերջերս քաղաքական հայտ ներկայացրած եւ «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։

Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, թե ի՞նչ համագործակցություն է իր եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ։ Փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները։ Ասաց, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել։ Հարցին՝ Ռ․ Վարդանյանի մոտ աշխատանքի՞ եք անցել, ասաց․ «Եթե որեւէ բան լինի, կիմանաք»։

Նշեց, որ բանկային համակարգի հետ ինքն առնչություններ չունի։ Իսկ հնարավո՞ր է քաղաքական դաշտ մտնեք, անդամակցեք «Ապրելու երկիր» կուսակցությանը, Այվազյանը դարձյալ դիվանագիտական պատասխան տվեց՝ միայն կրկնեց, որ ինքը, այո, պարբերաբար հանդիպում, զրուցում է Ռուբեն Վարդանյանի հետ։ Նախկին տեղակալների մասով էլ ասաց՝ իրենց հարցրեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ