05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում. Թագուհի Թովմասյան

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում, ճանապարհի այն կողմը, որտեղ իր տունն էր, այլևս թշնամու տարածքն է․ թե որ քարտեզով և ինչու, մինչև այսօր անհասկանալի է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Սյունեցիները, սակայն, հավատացրել են՝ չեն պատրաստվում լքել իրենց հողը, շարունակելու են բնականոն կյանքը:

«Իսկ գյուղում նոր տներ են կառուցվում, այն բնակիչները, որոնց զրկեցին իրենց տներից, նոր տանիք կունենան։

Պետք է շենացնենք մեր երկիրը, մնանք այստեղ, հողին կպած, կրթվենք և պայքարենք հանուն մեր հետագա սերունդների։ Միայն այսպես կկարողանանք հաղթել թշնամուն։

Հ․Գ․ Սյունիքում Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումների հարցով գրությունների հերթական խմբաքանակը ուղարկվել է միջազգային կառույցներ», – նշել է Թովմասյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ