26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 17, 2021

ԲԴԽ շատ անդամներ «կեղծարար, նախկինների նախկին Ջհանգիրյանի ստրուկներն են». Իշխանյան

Երբեք չէի մտածում, որ անկախ Հայաստանում կտեսնեմ բռնաճնշումների միջավայր, մատնություններ, Վիշինսկու տիպի դատավորներ և դատախազներ, անմեղ մարդկանց նկատմամբ ռեպրեսիաներ, ԲԴԽ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։   Նրա խոսքով, ԲԴԽ շատ անդամներ ասել են, թե որքան կարևոր է իրավական պետություն հասկացությունը, իսկ այսօր նրանք «կեղծարար, նախկինների նախկին Ջհանգիրյանի ստրուկներն են և քայքայում […]

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվեց

Այսօր կայացել է  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: 19 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նորընտիր ռեկտորը, անդրադառնալով իր միակ թեկնածու լինելուն և Արծրուն Իսահակյանի թեկնածությունը հոգաբարձուների խորհրդի կողմից չդիտարկելուն, ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել, ըստ այդմ՝ նա դուրս է մնացել մասնակցությունից: «Ըստ […]

Ադրբեջանցիները պատերազմի օրերին գլխատել են հայերին. վեց դեպք է արձանագրվել, մի մասը կանայք են

Ադրբեջանի կողմից սպանված քաղաքացիական անձինք հիմնականում եղել են տարեց, այդ թվում, նաև կանայք, ունեցել են հաշմանդամություն, հոգեկան առողջության խնդիրներ, այսօր հրավիրված քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։ «Մարմինների վրա առկա են եղել խոշտանգման ու վատ վերաբերմունքի հետքեր. որոշ դեպքեր հայտնի են դարձել դեռևս պատերազմի ընթացքում. ընդհանուր առմամբ, այն հանգամանքը, որ Ադրբեջանի […]

Երկրաշարժ Հայաստանում

Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: […]

Արցախում բջջային կապը խափանված է. Ադրբեջանը խլացրել է հաճախականությունները

Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ, հաղորդում են Արցախի տաածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշվում է, թե քայլեր են ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ «Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից», – նշել են նախարարությունից։

Պետք է մեր բանակը ոտքի կանգնի, ավելի մարտունակ դառնանք և կարողանանք ՀՀ պետական սահմանը պահել. Սասուն Միքայելյանը՝ երկրապահներին (Տեսանյութ)

ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել է Հայաստանի սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Դեռևս մեկ ամիս առաջ երկրապահներին ՀՀ սահմաններ ճանապարհելիս Սասուն Միքայելյանը հայտարարել էր.   «Դուք գնում եք լուրջ հանձնարարություն կատարելու: Պարզ ասում եմ՝ ազատ տեքստով, ինչ կլինի էնտեղ, չգիտեմ, ոնց կլինի, խփում եք, խփելու եք: Աստված բոլորիդ պահապան և մեր ժողովրդին պահապան: […]

«ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի». ուսանողները բողոքի ակցիա են անում

Երևանի պետական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ շենքում։ «Մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց ու ամեն ինչ արեցին, որ այսօր ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու. այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի