Հետընտրական առևտուր․ «Հրապարակ»
«Փարաքարում ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը» կարծես եկել են համաձայնության: Տեղեկացանք, որ ավագանի անցած ուժերը համաձայնել են, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվի համայնքապետ, իսկ ՔՊ թեկնածուն՝ տեղակալ: Դրա դիմաց իշխանությունը գործարք է առաջարկել «Ապրելու երկրին»՝ մենք ձեզ Փարաքարում դարձնենք համայնքապետ, դուք մեզ օգնեք Վանաձորում, որ Մամիկոն Ասլանյանը չընտրվի։ Իշխանությունների գերնպատակն է, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա։ […]